Աղբիւր՝ www.alikonline.ir
Երէկ՝ երեկոյեան ահաբեկչական պայթիւն է որոտացել Սիստան եւ Բալուչիստան նահանգում. տեղեկացնում է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժինը:
Պայթիւնը տեղի է ունեցել Խաշ-Զահեդան աւտոմայրուղում: Մահապարտ աբաբեկիչն ականապատ աւտոմեքենան պայթեցրել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի ստորաբաժանումներից մէկին տեղափոխող աւտոբուսի մօտ:
Պայթիւնի հետեւանքով զոհւել է 27 մարդ, վիրաւորւել՝ 12-ը:
Ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնը ստանձնել է «Ջէյշ ալ Զոլմ» («Ջէյշ ալ Ադլ»-ԽՄԲ.) ահաբեկչական խմբաւորումը: